չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դ. Խաչատուրյանն այսօր ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
 
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: