Եկեղեցու նկատմամբ որևիցե ճնշում չկա, ՀԱԵ-ն մեր բոլերի եկեղեցին է. Նարեկ Մկրտչյան
Հայ Առաքելական Եկեղեցին մեր բոլորի Եկեղեցին է, և Եկեղեցու նկատմամբ որևիցե քայլ, ճնշում չկա: Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ պատերազմ է ստացվում հայտարարվել եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանն էլ կալանավորվեց, քանի որ եկեղեցուն պաշտպանեց, Մկրտչյանը կարճ պատասխանեց. «Նման բան չկա»:
Այլ հարցերի, հատկապես արցախցիների սոցիալական խնդիրների վերաբերյալ հարցերի, Մկրտչյանը չպատասխանեց: