երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Եկեղեցիների համաշխարհային և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդները ԵԱՀԿ-ին կոչ են անում կասեցնել Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի դեմ

Եկեղեցիների համաշխարհային և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդները ԵԱՀԿ-ին կոչ են անում կասեցնել Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի դեմ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհրդի (ԵԵԽ) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

՛՛Անոնք կը յիշեն, թէ շաբաթ մը առաջ Գերմանիոյ մէջ գումարուած Ե.Հ.Խ.ի 11-րդ համաժողովը անդրադառնալով Արցախի հարցին՝ կոչ ուղղած էր խաղաղ միջոցներով ու քաղաքական երկխօսութեամբ արդար լուծում մը տալու՝ Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի խմբակի կողմէ կատարուած նախաձեռնութեան ծիրէն ներս:

Վերոյիշեալ միացեալ նամակը նաեւ կ՚անդրադառնայ, թէ յստակ տեղեկութիւններու ու վերլուծումներու համաձայն Ազրպէյճան, նկատի ունենալով միջազգային համայնքի ուշադրութեան կեդրոնացումը Ուքրանիոյ պատերազմին վրայ է եւ օգտագործելով ներկայ աշխարհաքաղաքական պայմանները, կը փորձէ իր պայմանները պարտադրել Հայաստանի վրայ՝ զինուորական միջոցներով՛՛,-նշված է մեջ:

 

  • Կիսվել: