հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Էջմիածնում անասնակեր է այրվել․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ, 1 տրակտոր ու 1 ջրատար

Էջմիածնում անասնակեր է այրվել․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ, 1 տրակտոր ու 1 ջրատար

Հուլիսի 18-ին, ժամը 22։01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրամադրված մեկ տրակտոր ու մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմերի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:22-ին, մարվել՝ հուլիսի 19-ին, ժամը 00:26-ին: Այրվել է մոտ 387 հակ անասնակեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: