չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել է

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել է

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել է։ Այս մասին հայտնում է քաղաքապետը ֆեյսբության իր էջում։ Նրա նշանածը Արամ Միրզոյանն է, որը  Էջմիածնի ավագանու անդամ է։ Նշանադրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 30–ին։

Փեսան բավական հարուստ երիտասարդ է, նա Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է։  2011–2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։ Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ՝ 4 մլն դրամ, հորից՝ Աշոտ Միրզոյանից  նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից՝ 53 հզր դոլար։

  • Կիսվել: