ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրիտանիայի դեսպան Գալագերը Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել է ՄԹ-ում հայ համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները

Բրիտանիայի դեսպան Գալագերը Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել է ՄԹ-ում հայ համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: Այդ մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 1 person and indoor
 
«Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ:
 
May be an image of 1 person, sitting, suit and indoor
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներ ստեղծելու հնարավորությունները, Միացյալ Թագավորությունում հայ համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, սպասվելիք ծրագրերի մասին։
 
May be an image of 4 people, people standing and indoor
 
Դեսպան Ջոն Գալագերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը։
 
May be an image of 2 people, people standing and indoor
 
Հանդիպման ավարտին դեսպանն այցելել է պատմազգագրական թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին։ Վերջինիս հատուկ ուշադրությանն արժանացել է Վիկտորյա թագուհու՝ Խրիմյան Հայրիկին ընծայաբերած տպագրական հաստոցը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: