կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են

Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են

Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից:

«Պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված պաշտոնական, մշակութային, տոնական բոլոր միջոցառումները, քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը և Քուֆթայի փառատոնը չեղարկված կամ անժամկետ հետաձգված են:

Դեռևս շարունակվում են միայն «Բարեկամության ներկապնակ» միջազգային սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները. սիմպոզիումին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի արվեստագետներ, որոնք շուրջ մեկ շաբաթ կլինեն Էջմիածնում:

Հարկ ենք համարում արվեստի միջոցով անդրադարձ կատարել մեր քաղաքի հիմնադրման օրվան և միջազգային հանրության ու մամուլի արձագանքը ևս մեկ առիթով բեկել Հայաստանի ուղղությամբ:

Սիմպոզիումը նախատեսված է հոկտեմբերի 1-7-ը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: