կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էջմիածին–Աշտարակ ճանապարհը փակ է. բնակիչները բողոքում են ոռոգման ջրի պակասից

Էջմիածին–Աշտարակ ճանապարհը փակ է. բնակիչները բողոքում են ոռոգման ջրի պակասից

Էջմիածին քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները այսօր՝ հունիսի 3-ին փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը եւ պահանջում էին ոռոգման ջուր տալ իրենց:

«Ժողովուրդն արդեն երկու ամիս ջրի խնդիր ունեն, դաշտերը չորանում են. 2 օր ջուր են տալիս, 10 օր չեն տալիս, ոչ մի տեղից չեն գալիս, որ օգնեն:

Էսօր ճանապարհը փակել ենք, ջուրը մի քիչ ավելացրել են: Այնպես չի, որ չեն տալիս, տալիս են, բայց դա չի բավարարում: Ասենք տալիս են 50-100 լիտր ջուր, բայց պետք է 800 լիտր: Էսօր տվեցին 300 լիտր: Պատճառաբանում են, որ Սեւանից ջուր դեռ բաց չեն թողել, ամսի 5-ին են բաց թողնելու»,-ասացին գյուղացիները: 

Մեկ այլ գյուղացի էլ նշեց. «Հենց հիմա ցորենն արագ ջուր է ուզում, բայց ջուր չկա, որ ջրենք: Բերքը արդեն փչանում է: Օրինակ, կարտոֆիլը պետք է 10 օրը մեկ ջրենք, հիմա 18-20 օրը մեկ ենք կարողանում ջրել: 

Նախորդ տարիներին էլ է էս խնդիրը եղել, բայց ոչ այս աստիճանի: Այս տարի երեւի դիտավորյալ կտրում են, որ ագրեսիվանանք, երեւի հիմնավոր պատճառ ունեն: Դե եթե կառավարությունը վատ է աշխատում, բնականաբար ջրային կոմիտեն էլ է վատ աշխատում, մեկը մյուսի հետ կապված է»:

  • Կիսվել: