ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ԵՀ ներկայացուցիչները հայաստանյան գործընկերների հետ քննարկել են կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման հետ կապված հարցեր

ԵՀ ներկայացուցիչները հայաստանյան գործընկերների հետ քննարկել են կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման հետ կապված հարցեր

Վիրտուալ առաքելության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսակապի միջոցով հանդիպեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի հետ՝ քննարկելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի հաղթահարման և երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ անհապաղ և երկարաժամկետ աջակցության մանրամասները։
Դրան հետևեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականներ Աբգար Բուդաղյանի, Անետա Բաբայանի, Սուրեն Քրմոյանի, ինչպես նաև օգնական Սոնա Թևանյանի հետ հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան էլեկտրոնային կառավարմանը, էնրգախնայողությանը, պետական կառավարմանը և ավիացիային․ քննարկվեց նաև վերոնշյալ ոլորտային ուղղություններում ընդլայնված համագործակցությունը։

 

 

  • Կիսվել: