երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Եղվարդի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Եղվարդի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասե կախովի առաստաղը (մոտ 65 քմ)։

 

 

  • Կիսվել: