երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ քննարկվել է արցախցիների վերադարձի իրավունքը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ քննարկվել է արցախցիների վերադարձի իրավունքը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։ Այս մասին հայտնել է Խորհուրդը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։ 

Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: