երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի առաջարկը. Ղարիբաբադի

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի առաջարկը. Ղարիբաբադի

Իրանը Միացյալ Նահանգների հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել և քննարկում է այն՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների 5-րդ փուլի անցկացման ամսաթիվը որոշված է, բայց հաստատված չէ:

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում՝ Օմանի միջնորդությամբ: Բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում՝ ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին:

  • Կիսվել: