կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկում է ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում մեկնարկում է ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը սկսում է ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք, որոնց ընթացքում համապատասխան մարմինների պատասխանատուները ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
 
«Առաջին ուղիղ եթերը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 15․00-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
 
ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը կպատասխանի օգոստոսի 28-ից հայտարարված Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի վերաբերյալ քաղաքացիների հարցերին։
 
Հարցերը նախապես կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: