Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը շարունակում է տաքանալ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+23,
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +21+24,
Արարատում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +24+27,
Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+23,
Արցախում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26։