կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է խոտածածկույթ

Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է խոտածածկույթ

Մարտի 17-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։09-ին։ Անտառամերձ հատվածում այրվել է մոտ 8 հա, իսկ անտառում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ։

  • Կիսվել: