չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ձյուն կգա, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Ձյուն կգա, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան, փետրվարի 21-ի և 22-ի գիշերը` առանձին շրջաններում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Փետրվարի 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Քամին կլինի հարավարևմտյան` 4-6 մ/վ, մինչև փետրվարի 23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

  • Կիսվել: