շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին կդիտվի  քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

06-10-yerevan.jpg (57 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Մարզերում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում կլինեն տեղումներ, առանձին շրջաններում  սպասվում է նաև մառախուղ։

06-10-armenia.jpg (270 KB)

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-18 մ/վ, 9-ին՝ 18-22 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 6-ին և 7-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: