կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Երբ է Հայաստանում սպասվում ամենացածր ջերմաստիճանը․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Երբ է Հայաստանում սպասվում ամենացածր ջերմաստիճանը․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նշված ջերմաստիճանը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

  • Կիսվել: