երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ․համայնքապետարանը դիմել է բնակիչների օգնությանը

Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ․համայնքապետարանը դիմել է բնակիչների օգնությանը

Ձորագյուղի համայնքապետարանը դիմել է բնակիչներին․

«Հարգելի համագյուղացիներ, մոտակա ժամերի ընթացքում սպասվում է Արցախից ընտանիքների ժամանումը նաև մեր բնակավայր: Նրանց կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար կա ձեր օգնության կարիքը: Ովքեր կարող են տրամադրել մահճակալ, անկողնային պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր, խնդրում ենք դիմել Ձորագյուղի վարչական կենտրոն»:

  • Կիսվել: