շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձնամաքրման աշխատանքներն ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Ձնամաքրման աշխատանքներն ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Այսօր վաղ առավոտից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան և աշխատակիցներն ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
 
Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ:
 
Ձնամաքրման գործին ներգրավված են նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
 
Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում:

  • Կիսվել: