ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը

Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի ոլորանները և Սարավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։

Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։

Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի

  • Կիսվել: