ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Պուտինը չի ցանկանում Վատիկան մեկնել Ուկրաինայի հետ բանակցելու. Bloomberg

Պուտինը չի ցանկանում Վատիկան մեկնել Ուկրաինայի հետ բանակցելու. Bloomberg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին Վատիկանում կամ որևէ այլ վայրում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ռուս պաշտոնյաներին։ Կրեմլը նախընտրում է կենտրոնանալ Ստամբուլի ձևաչափով տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա։

Bloomberg-ի՝ կրեմլամերձ աղբյուրները նշել են, որ Պուտինը չի մեկնի ՆԱՏՕ-ի անդամ Իտալիա՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանը չի համարում չեզոք կողմ։

The Washington Post-ն էլ հաղորդել է, որ Իտալիան Մոսկվային տեղեկացրել է բանակցությունների մասնակիցների մուտքն ապահովելու պատրաստակամության մասին, սակայն դեռևս պարզ չէ, արդյոք դա կվերաբերի՞ Պուտինին, որի նկատմամբ գործում է Միջազգային քրեական դատարանի օրդերը: Իտալիան ճանաչում է ՄՔԴ իրավազորությունը և վավերացրել է Հռոմի ստատուտը:

Ըստ  Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն ներկայումս կապի մեջ է Կիևի հետ՝ բանակցություններին աջակցելու համար, միաժամանակ զգուշացրել է Մոսկվային՝ խորհրդակցություններին «կոշտ գծի» կողմնակիցների մասնակցության անցանկալի լինելու մասին, ինչպիսին ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին է: Նա գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում այս տարվա մայիսի 16-ին և 2022-ին։

  • Կիսվել: