Ձեր սոցցանցային լայվը հակառակորդի ԱԹՍ–ի համար անմիջական գործիք է. մեդիափորձագետ
Հայաստանում հայտարարված ռազմական դրության ժամանակ սոցցանցերում արձանագրվում են բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ ուղիղ եթերներով կարող են մեծ վնաս հասցնել հայոց բանակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով`մարդիկ տեսանյութեր են հրապարակում իրենց սոցցանցային էջերում, չգիտակցելով, որ, օրինակ, կամավորների ավտոբուսները կամ շարժը նկարելով` ուղղորդում են հակառակորդի զինտեխնիկայի հարվածները։
«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նոր տիպի պատերազմներ են ընթանում և իրենց լայվը հակառակորդի անօդաչու թռչող սարքի համար հանդիսանում է անմիջական գործիք»,–ասաց Մարտիրոսյանը։


