«Եդինայա Ռոսիա»-ն ստանում է ձայների 49,4 տոկոսը. Exit poll
Exit poll ВЦИОМ-ի տվյալներով՝ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է ձայների 49,4 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է նաև, որ, ըստ վերլուծական կենտրոնի տվյալների, հինգ ոչ խորհրդարանական կուսակցություններ չեն կարողացել բավարար ձայներ հավաքել` 5% շեմը հաղթահարելու համար։
Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների և նրանց հետ համատեղ անցկացված այլ ընտրությունները:
Քվեարկությունը տևեց երեք օր և ավարտվեց այսօր՝ սեպտեմբերի 20-ին:
Պատգամավորական ընտրություններին Պետդումայի դաշնային ընտրատարածքից մասնակցում են տասը կուսակցություններ՝ "Միասնական Ռուսաստան", Ռուսաստանի ԼԻԲԵՐԱԼ դեմոկրատական կուսակցություն, Անմիջական ժողովրդավարության կուսակցություն, "Կանաչներ", "Արդար Ռուսաստան", "Ռոդինա", Ռուսաստանի կոմունիստներ, "Թոշակառուների կուսակցությունը, "Ռուսաստանի կոմունիստները" և "Նոր մարդիկ": Բացի այդ, ընտրողները քվեարկել են թեկնածուների օգտին 225 միամանդատ ընտրատարածքներում:



