շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան․ Հայկ Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին

Ձեր նմանները խայտառակում են Եվրոպան․ Հայկ Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին

ՀՀ-ում  ԵՄ ներկայացուցչության առջև այսօր բողոքի ակցիա էին իրականացնում  մի շարք հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր պատգամավորներ։ 

 «Տիկի՛ն դեսպան,  Ձեր նմանները  խայտառակում են Եվրոպան։ Այսպիսի լուռ մոտեցում՝  Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավի նկատմամբ   չե՛նք հանդուրժելու»,- իր ելությում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Խոսքն ուղղելով ԵՄ դեսպանին, նա, մասնավորապես, նշեց․

«Ո՞ւր էին եվրոպական կառույցները, երբ մեր եղբայրների նկատմամբ  անմարդկային  վերաբերմունք էր դրսևորվում։ Ո՞ւր էին եվրոպական կառույցներն այդ ժամանակ, լուռ էին , լուռ են նաև հիմա , երբ 3 պատերազմի հերոս հրամանատարի նկատմամբ կիրառվում է կալանաք։ Ո՞ւր են եվրոպական կառույցները, երբ այս պահին ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին փորձում են պարզապես սպանել․ ո՞ւր են եվրոպական կառույցները , երբ կուսակցությունների ղեկավարներին՝  Գառնիկ Իսագուլյանին, Արայիկ Մկրտչյանին և  մի շարք այլ քաղաքական գործիչների փորձում են պահել  փակի տակ  մեկ պատճառաբանությամբ, որովհետև իրենք հայրենասեր են։ 

Տիկին դեսպան Ձեր նմանները  խայտառակում են Եվրոպան։ Այսպիսի լուռ մոտեցում՝  Հայաստանում ժողովրդավարության դեմ տարվող արշավի նկատմամբ չե՛նք հանդուրժելու»,-ասաց Մամիջանյանը։

  • Կիսվել: