Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։
Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները։



