Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 հետազոտության արդյունքները
Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ինչի՞ մասին է հետազոտությունը
Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։
Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝
որքանով է սովորողը ընկալում միջին ծավալի տեքստի հիմնական միտքը, գտնում անհրաժեշտ տեղեկությունը մեկ կամ մի քանի տեքստերում, կատարում պարզ եզրահանգումներ, համեմատում պնդումներ և այլն (ընթերցանություն)
որքանով է սովորողը կարողանում ընտրել անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից, գծապատկերներից, հասկանում պարզ ֆունկցիոնալ կապերը, մեկնաբանում արդյունքները (օրինակ՝ համեմատել երթուղիները կամ փոխարկել արժույթը), բացատրում ծանոթ երևույթները, գնահատում աղբյուրների վստահելիությունը և պնդումը հաստատող ապացույցը (մաթեմատիկա, բնական գիտություններ)։



