շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դուք կարծում եք, որ հեղափոխության մասնակիցները երբևէ իրենց թույլ են տվել հայհոյե՞լ իշխանությանը․ ՔՊ պատգամավոր

Դուք կարծում եք, որ հեղափոխության մասնակիցները երբևէ իրենց թույլ են տվել հայհոյե՞լ իշխանությանը․ ՔՊ պատգամավոր

Արդյոք նախագծի հեղինակներն ուսումնասիրել են որևէ վիճակագրություն` հայհոյանքների արդյունքում միջանձնային հարաբերություններ պարզելու քանի դանակահարության, սպանության դեպքեր են տեղի ունենում։ Այս մասին հարց ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին` ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Դուք ասացիք, որ մարդիկ կվիրավորեն մտքում, և օրենքը հարցը չի լուծում, կարծում եմ, եթե մարդիկ դա անեն մտքում, այս պարագայում դա կոնկրետ լուծում կլինի և կստացվի, որ օրենքը իր նպատակին հասել է»։

Արձագանքելով` Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Եթե դուք կբերեք որևէ վիճակագրական տվյալ, որ այս օրենքը ընդունելուց հետո վերջին չորս ամսում նվազել են նման դեպքերը, ապա դուք արդարացված կլինեք։ Մարդիկ ոչ միայն մտքում կանեն այդ վիրավորանքը, այլև այլաբանորեն, այլասացությամբ, շուռ տված, այնպես որ, սրանով դուք հարց չեք լուծելու։ Այս հարցը կարող էիք լուծել ժամանակին, բայց արդեն «գնացքը գնացել է»»։

Էդուարդ Աղաջանյանը, դիմելով Աղվան Վարդանյանին, ասաց, որ նման նախագիծ առաջարկելով՝ հաշվի չեն առնում լեզվական առանձնահատկությունները։

«Դուք ասացիք, որ մի քանի տարի առաջ հայհոյանքների ամբարները դուք եք բացել և եթե այն ժամանակ այս օրենքը գործեր, ապա մարդիկ կլինեին կալանավայրերում և հետագայում հեղափոխությունը տեղի չէր ունենա, դուք կարծում եք, որ հեղափոխության մասնակիցները երբևէ իրենց թույլ են տվել հայհոյե՞լ իշխանությանը»։

Աղաջանյանի նկատառմանը Աղվան Վարդանյանը պատասխանեց.

«Կարճ ժամանակ է անցել, երեք-չորս տարի, հիշողության կորուստները լավ բան չեն, և եթե չհոգնեմ, կբերեմ Ձեզ մեկ անձի վերաբերյալ  հայհոյանքների հարյուր հազար օրինակ, որոնք եղել են, մի' ունեցեք հիշողության կորուստ»։

  • Կիսվել: