չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով

Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով

Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրիլյան կղզիներ իրենց քաղաքացիների առանց վիզայի այցելությունների ռեժիմը վերադարձնելու ճապոնական իշխանությունների ցանկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա ավելի շուտ հարց է Արտաքին գործերի նախարարությանը: Իրավիճակն, իրականում, ակնհայտ է։ Ճապոնիան ծայրաստիճան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր երկրի նկատմամբ, Ճապոնիան միացել է բոլոր պատժամիջոցներին, ըստ էության, այն մտնում է ոչ բարեկամական երկրների ցանկի մեջ, ուստի առայժմ հույս դնել ինչ-որ, այսպես ասենք, փոխադարձ զիջումների վրա, դժվար թե ստացվի»,- հավելել է նա։

  • Կիսվել: