չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
«Դու ուրախանում ես քո տղաներով, ես էլ էի ուզում ուրախանալ»․ սեւազգեստ մայրը՝ Քերոբյանին

«Դու ուրախանում ես քո տղաներով, ես էլ էի ուզում ուրախանալ»․ սեւազգեստ մայրը՝ Քերոբյանին

Սեւազգեստ մայրերն այսօր՝ մայիսի 4-ին, բողոքի ակցիա էին արել Կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները մուտքի մոտ հանդիպեցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Երեք տղա ունեք, Աստված պահի։ Բայց պատկերացրեք՝ տղայիդ ուրախ-զվարթ ուղարկում ես բանակ ու տղայիդ դիակը բերում են քեզ։ 13 տարի անց էլ ոչ մի պատասխան չկա։ Ես ի՞նչ անեմ։ Դու ուրախանում ես քո տղաներով, ես էլ էի ուզում ուրախանալ։ Այդ ցավը պետք է քեզ կպնի, որ հասկանաս»,- ասաց սեւազգեստ մայրերից մեկը նախարարին։

Քերոբյանն ասաց, որ ուշանում է Կառավարության նիստից եւ հեռացավ։

«Խոստացել էին, բայց գործին ընթացք չեն տալիս, ստախոս են բոլորը, հանցագործներ»,- ասաց մեկ այլ ծնող։

  • Կիսվել: