երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. Դեսպանատուն

«Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. Դեսպանատուն

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսագրություն և հետևյալ գրառումը կատարել.

«Մեր քաղաքացիները, ովքեր «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց»:

Կարճ տեսանյութից երևում է, որ մեր հայրենակիցները, ովքեր չվերթների չեղարկման պատճառով ստիպված էին ընտանիքներով գիշերել օդանավակայանում, գոհ են իրենց պայմաններից։

Ավելի վաղ դեսպանատունը հայտարարել էր, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
Երևան: +374-91-969612:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.

Հեռ.+ 7 (495) 624 - 32 - 43

Էլ. Փոստ. [email protected]

Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին:

  • Կիսվել: