շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիմակ կրել, որովհետև եթե դա չանենք, խնդիրները կմեծանան․ Համաճարակաբան

Դիմակ կրել, որովհետև եթե դա չանենք, խնդիրները կմեծանան․ Համաճարակաբան

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի դիտարկմամբ, կորոնավիրուսի տարածումն այժմ էլ շատ արագ է, թեպետ վերջին երկու օրերին հաստատված նոր դեպքերի քանակը քիչ է։ Նրա խոսքով, այժմ վարակը հանրային տարածում ունի և ընդգրկում է բոլոր բնակավայրերն ու տարածքները։

InfoPort.am-ի հետ զրույցում համաճարակաբանը պնդեց, որ վարակի դեմ պաշտպանիչ միակ միջոցը առայժմ շարունակում է մնալ բժշկական դիմակը ու դրա կանոնավոր կրումը։ Նրա խոսքով, դիմակի կրումը պետք է առօրյայի մաս դրաձնել, հարմարվել դրա ն և եթե կան դժվարություններ շնչելու համար, մի քիչ ձեռքով քաշել առաջ, օդ շնչել ու շարունակել կրել։

«Պետք է սովորել, ադապտացվել, որովհետև եթե սա չանենք, խնդիրները կմեծանան։ Ուրիշ տարբերակ չկա», - ասաց մասնագետը՝ հորդորելով մարդկանց դիմակ ճիշտ կրել։

Ինչ վերաբերում է արտակարգ դրությունը երկարաձգելուն, ապա ըստ ԵՊԲՀ դասախոսի, արտակարգ դրությունը երկարաձգելու հիմքեր կան, քանի որ համաճարակը չի ավարտվել։

«Ես հասկանում եմ, որ կարող են առաջանալ տնտեսական խնդիրներ, բայց այլ տարբերակ չկա, առողջապահական համակարգը ծանրաբեռնված է աշխատում, եթե չլինեն որոշ սահմանափակումներ, ապա լուրջ խնդիրներ կառաջանան», - ասաց նա։

  • Կիսվել: