Դիմադրության շարժման երիտասարդները փակել են Մաշտոցի պողոտան եւ «Polis» գրառմամբ տնակ տեղադրել փողոցում
Դիմադրության շարժման երիտասարդները փակել են Երեւանի Մաշտոցի պողոտա- Խորենացի փողոցի խաչմերուկը: Նրանք տնակ տեղադրեցին պողոտայի կենտրոնում, որի վրա գրված է «Polis»:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ թշնամին նորից անցակետ է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին. «Շուտով մաքսակետեր են դնելու անգամ Երեւանի կենտրոնում: Դուք ձեր տներից դուրս գալուց անգամ հարկեր եք վճարելու: Դուրս եկեք եւ պայքարեք թուրքահպատակ իշխանությունների դեմ»: