երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Դիաբետով հիվանդ երեխաների՝ ամեն օր մատը ծակելուն վերջ ենք տալիս, սարք ենք ձեռք բերել. Ավանեսյան

Դիաբետով հիվանդ երեխաների՝ ամեն օր մատը ծակելուն վերջ ենք տալիս, սարք ենք ձեռք բերել. Ավանեսյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշեց Առողջապահության նախարարությանը հատկացնել 729 մլն դրամ՝ դեղորայքով ապահովելու համար այնպիսի հիվանդություններ, որոնք ներառվել են 2024 թվականին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նմերկայացնելով նախագիծը՝ նշեց. «Մենք տարեց տարի ավելացնում ենք մեր բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ Նման քաղաքականության արդյունքում ավելացել է շահառուների թիվը, որովհետև բուժման ընթացքը ապահովելով մենք նպաստում ենք, որպեսզի մեր երկրում բարելավի նաև հիվանդությունների հայտնաբերելիությունը, ճիշտ ժամանակին մարդիկ իրենց հիվանդությունների մասին տեղեկացված լինեն, ընդունեն պատշաճ դեղորայքը։ Այս ծրագիրը հանգեցնում է ինչպես հաշմանդամության, այնպես էլ, իհարկե, մահացության կրճատմանը։

2024 թվականին մենք ընդգրկեցինք ցրված սկլերոզ, էպիլեպսիա, հոգեկան առողջություն, առաջնային իմունո դեֆիցիտ, նման ծանր հիվանդությունների դեղապահովումը պետության միջոցների հաշվին։ Մինչև այս ծրագիրը մարդիկ ստիպված էին լինում այս թանկարժեք դեղորայքը ձեռք բերել շատ ընդհատված և ամենամսյա մեծ բեռ էր կազմում իրենց համար»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով, այս որոշման կարևոր կետերից մեկը նաև շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է, որը շատ սպասված է. «Սա թույլ է տալիս մեր երեխաների համար ապահովել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, որպեսզի երեխաների ամենօրյա մատը ծակելու պրոցեսը կարողանանք ավարտել։

Այս որոշմամբ մենք ապահովում ենք մինչև 10 տարեկան երեխաների դեղապահումը և այս սարքերի տրամադրումը։ Հաջորդ որոշումներով մենք նաև բերելու ենք մինչև 18 տարեկանների համար վերաբաշխման որոշումներ։ Մենք արդեն մրցույթը իրականացրել ենք, ունենք հաղթող կազմակերպություն և ֆինանսական միջոցների հատկացման որոշման արդյունքում  առաջին փուլով արդեն իսկ առաջիկայում կդնենք ուժի մեջ և կապահովենք երեխաներին այս սարքավորումներով։

Այս ծրագրին զուգահեռ մենք նաև ավելացրել ենք նրանց համար անհրաժեշտ այլ դեղորայքի ապահովումը, դա գլյուկոզան է, որը ապահովում է նաև նրանց կյանքի որակի բարելավումը։

Այսօր աշխարհում շաքարային դիաբետը ճիշտ կառավարման, ճիշտ հասցեագրման պարագայում, նվազեցնում է հաշմանդամության ռիսկը և երեխաները նորմալ կենսակերպ են ունենում»,– ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։

  • Կիսվել: