ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպանությունը ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է անում տվյալներն ուղարկել Պետծառայությունների կայքին

Դեսպանությունը ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներին կոչ է անում տվյալներն ուղարկել Պետծառայությունների կայքին

Դեսպանությունը Հայաստանի տարածքում գտնվող եւ Ռուսաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՌԴ քաղաքացիներին կրկին կոչ է անում տվյալները Պետծառայութունների կայքին ուղարկել։

Այն դեպքում, եթե դուք արդեն ուղարկել եք ձեր մասին տվյալները, ապա կրկին ուղարկել դրանք չի պահանջվում։ Հիշեցնում ենք, որ մեկնելու ցուցակների կազմումը կիրականացվի այն տեղեկատվության օգտագործմամբ, որը ստացվել է հիշատակված պորտալից։

Նյութական օգնության դիմումները նույնպես պետք է ձեւակերպել Պետծառայությունների կայքի միջոցով։ Առաջին այդ կերպ ստացված դիմումները արդեն ուսումնասիրվում են Մոսկվայում։

  • Կիսվել: