շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Դնեպրոպետրովսկի մարզպետի հետ հանդիպմանը քննարկել է տեղի հայ համայնքի խնդիրները

Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Դնեպրոպետրովսկի մարզպետի հետ հանդիպմանը քննարկել է տեղի հայ համայնքի խնդիրները

2024 թվականի փետրվարի 1-ին Ուկրաինայի Դնիպրո քաղաքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզպետ Սերհիյ Լիսակի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին Հայաստանի և Ուկրաինայի մարզերի միջև համագործակցության հարցերը, մարզի հայ համայնքի խնդիրներն ու մարզի կարիքները, Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտներ։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը նպաստավոր է երկկողմ համարգործակցության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիպմանը ներկա էր ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցեց Ուկրաինայի հայերի միության կողմից Դնիպրոյի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնության տրամադրման արարողությանը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

  • Կիսվել: