կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին

Դեսպան Ներսեսյանը հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի ուսանողներին

Փետրվարի 14-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի (Foundations of Diplomacy Course) ուսանողներին՝ պրոֆեսոր եւ նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի (John Beyer) ղեկավարությամբ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը եւ 2020թ․ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ ձեւավորված ներկա իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Դեսպանը նաեւ պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսական ներուժին եւ Միացյալ Թագավորության հետ հարաբերություններին։

  • Կիսվել: