երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցիացիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։

Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։

Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության երկրների համար վիզաների ազատականացման նոր ռեժիմը և շեշտվել է, որ նոր կարգը, ինչպես նաև դեպի Հայաստան երկու ժամ տևողությամբ ուղիղ չվերթները հետայսու առավել քան հասանելի են դարձնում Հայաստանը Քուվեյթի քաղաքացիների և այստեղ բնակվող այլ երկրների քաղաքացիեների համար։

  • Կիսվել: