շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է

Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։   «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ  այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

  • Կիսվել: