ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեն Բիլզերյանի զարմիկը Գյումրիում է

Դեն Բիլզերյանի զարմիկը Գյումրիում է

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԲԻԼԶԵՐԻԱՆ ԳՐՈՒՊ»-ի հիմնադիր տնօրեն ամերիկահայ Փիթր Բիլզերիանին, «ՊՐԻԶՄԱ» ռազմավարական բիզնես զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Սողոմոնիանին:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաների այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, իրականացվող ծրագրերի մասին:

 



Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ամրապնդման և ընդլայնման, դրանց համար անհրաժեշտ աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։

Փիթր Բիլզերիանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Փիթր Բիլզերիանը, ով հանդիսանում է ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերիանի զարմիկը, իր խոսքում նաև նշել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ Դեն Բիլզերիանին Գյումրի բելերու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

  • Կիսվել: