ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեղատների ներկայացուցիչները դիմել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին. նիստում հանրագիր է քննարկվել

Դեղատների ներկայացուցիչները դիմել են տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին. նիստում հանրագիր է քննարկվել

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում քննարկվել է «Գործող կարգավորումների կատարելագործման (որոշ գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների պետական գրանցման պահանջների վերացման) վերաբերյալ» հանրագիրը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Դեղերի առևտրով զբաղվող ընկերությունները՝ դեղատները, որպեսզի կարողանան դեղատուն շահագործել, պետք է լիցենզիա ստանան: Լիցենզիայի պայմանների մեջ մտնում է, որ տարածքը որոշակի չափանիշների պետք է համապատասխանի: Լինում են դեպքեր, որ տարածքը կա՛մ սահմանափակումներին չի համապատասխանում, կա՛մ միասնական տեղեկանք ստանալու պահանջին: Մինչդեռ մյուս տնտեսվարողները, օրինակ՝ գեղեցկության սրահները, կարողանում են վարձակալության սահմանափակում չունեցող այլ տարածքներ վարձակալել, քանի որ միասնական տեղեկանք ստանալու պահանջ չունեն: Քննարկման ընթացքում եկանք եզրակացության, որ պետք է գնանք այն ճանապարհով, որ բոլոր կազմակերպություններին բերենք գրանցված շուկա: Պետք է վերացնել բյուրոկրատական քաշքշուկները»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկելու է՝ որպես դեղատուն աշխատելու համար անշարժ գույքը որոշակի չափանիշների պե՞տք է համապատասխանի, թե՞՝ ոչ:

«Տնտեսական առումով Քաղաքացիական օրենսգրքում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել եզրակացությանը:

  • Կիսվել: