շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դե յուրե ՀՀ-ն 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. վարչապետ

Դե յուրե ՀՀ-ն 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության քայլերին։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2018թ. վարչպաետի պաշտոնը ստանձնելով իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը. «Առաջին հարցերից մեկը, որ դրել եմ, եղել է հետևյալը՝ ներկայացնեն այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն աղետի հետևանքների վերացման առումով։ Պետք է արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ իր պարտավորությունը կատարել է, բացի 28 քաղաքացիներից, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հետ կապված հարցերը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակներում։ Այսինքն՝ դե յուրե ՀՀ-ն 1988թ. երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»։

Փաշինյանը նշեց, որ տնակային ավանները Գյումրիի զարգացման խոչընդոտներից է. «Հարց է՝ եթե մեր բոլոր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարել ենք, ինչո՞ւ այնտեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ տնակներ։ Ես խնդիր դրեցի, որ ազատվենք տնակներից։ Բայց հընթացս ստացանք դիմումներ, նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, պետությունը պարտավորությունը չի կատարել։ Եւ այդ նամակներին արձանագրելով տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները»։

Ըստ վարչապետի՝ պետք է պարզվի, թե ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն. «Եթե կան այդպիսի մարդիկ, իհարկե, մենք երաշխավորում ենք, որ այդ մարդկանց նկատմամբ պետության պարտավորությունը պետք է կատարվի։ Իսկ եթե կան մարդիկ, որ գյուղում բնակարանը թողել են, հեռանկարային են համարել տնակում տեղավորվել ու ապրելը, պետությունը չի կարող առանց շատ կոնկրետ քայլերի երկրի զարգացումն ապահովել»։

  • Կիսվել: