չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դաժան ծեծի են ենթարկել, ոտքերով հարվածել են գլխին, ականջները սաղ տրաքած-արյունյլվիկ վիճակում էր. մանրամասներ՝ Մաճկալաշենի բնակչի գերեվարումից

Դաժան ծեծի են ենթարկել, ոտքերով հարվածել են գլխին, ականջները սաղ տրաքած-արյունյլվիկ վիճակում էր. մանրամասներ՝ Մաճկալաշենի բնակչի գերեվարումից

«Իրավունքը» անդրադարձել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման փաստին: Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, ով զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Համայնքային իշխանությունների եւ  ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ, ժամեր անց արցախցի մեր հայրենակցին հաջողվել է վերադարձնել:
 
Ի՞նչ անմարդկային վերաբերմունքի է արժանացել արցախցի մեր հայրենակիցը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, ի՞նչ հոգեվիճակում է այսօր հարցերի պատասխանը «Իրավունքը» ստացել է գերության մեջ հայտնված Ա. Մանասյանի եղբորից` Արմեն Մանասյանից, ով նկատեց.
 
-Եղբայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, մեր անասուններին է ամեն օր տանում է արածացնելու: Անասուններն արածում են նոր տեղադրված պոտերի հարեւանությամբ, բայց ռեֆլեքսորեն անընդհատ անասունները առաջ են գնում: Մինչեւ եղբայրս նկատել է, որ ասնունները անցնում են չեզոք գոտին` անսուններն արդեն հատել էին այդ սահմանագիծը: Մտածելով, որ առանց անասուն տուն չի գնա գնացել է հետեւներից, մտածել  է, որ ներողություն կխնդրի ու անասունների հետ կքշի:
-Ի՞նչպես տեղեկացաք, որ հատել է սահմանագիծը:
-Մեծ եղբորիցս եմ ես իմացել, իրեն էլ համայնքապետն է ասել, վերջինիս էլ հայկական պոստից են տեղեկացրել:
-Ի՞նչ վիճակում է հիմա, ի՞նչ է պատմում:
-Խոսել ենք, պատմել է: Ասում է հետեւից եկան երկու ադրբեջանցի զինվորներ` զենքը դրել են մեջքին ու քարշ տալով տարել: Հետո կապել են ձեռքն ու ոտքը, ապա կապել աչքերն ու գցել են Ուրալի մեջ` ու անմարդկային ձեւով տարել: Դաժան ծեծի են ենթարկել, ոտքերով հարվածել են գլխին, ականջները սաղ տրաքած-արյունյլվիկ վիճակում էր: Գցել են գետնին ու քացով հարվածել մարմնի բոլոր մասերին: Ասում է, որ զենք էլ են դեմ տվել ճակատին, բայց հենց այդ պահին ներս եմ մտել ռուս խաղաղապահները:
-Ուզեցել են սպանել հա՞:
-Կամ սպանեն, կամ ինչ-որ տեղեկություններ կորզեն, չմտածելով, որ ինքը էն մարդը չի, որ կարող է իրենց տեղեկություն տա: Կարեւորը հիմա մեզ մոտ է եղբայրս:
-Ընտանիք ունի՞:
-Չէ ամուսնացած չի, մեզ հետ է ապրում:
-Անասունների՞ն էլ կարողացաք հետ բերել:
-Չէ, իրենց ասելով անասուն չի եկել, թեեևե կամերաները ֆիքսել են, բայց դե հիմա մտածում ենք, որ անասուներին էլ մատաղ ենք արել եղբորս վերադարձի համար: Կարեւորը եղբայրս է:

  • Կիսվել: