շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին

2022 թվականի մարտի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում  ավարտվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Որոշումը հրապարակվեց այսօր` մարտի 14-ին: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել  «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

ԲԴԽ-ն որոշեց բավարարել Սիմա Իսկանդարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով:

  • Կիսվել: