երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դատարանը մերժեց․ Յուրի Խաչատուրովը չի մեկնի Վրաստան՝ ծնողների գերեզմանին

Դատարանը մերժեց․ Յուրի Խաչատուրովը չի մեկնի Վրաստան՝ ծնողների գերեզմանին

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին երկու օրով հատել ՀՀ սահմանը և մեկնել Վրաստան՝ նրա ծննդավայր:  

Դատավոր Դանիբեկյանի հարցին՝ տեղյա՞կ են՝ մուտքի և ելքի արգելքի ինչ սահմանափակումներ են գործում Վրաստանում, պաշտպանը նշեց, որ օգոստոսի 1-ից հանվելու են սահմանափակումները, և եթե ինքնամեկուսացման կամ վերադարձի խնդիր առաջանա, իրենք կճշտեն, այցը կհարմարեցնեն այնպես, որ չխոչընդոտի դատական նիստերը:

Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հարգելի համարեց ՀՀ սահմանը հատելու Յուրի Խաչատուրովի ցանկությունը, սակայն, ըստ նրա, հասկանալի չէ, թե ինչպես են ճշտելու սահմանային ռեժիմի փոփոխությունը:

«Երբ կհայտարարվի սահմանահատման փոփոխության մասին, այդ ժամանակ կարող ենք քննարկել հարց և կայացնել որոշում, այս պահին վերադարձի ռիսկերը կանխատեսելի չեն, նաև կարծում եմ՝ հնարավոր չէ ճշտել, թե ինչ ռեժիմ կարող է լինել Վրաստան մուտք գործելուց հետո»,- ասաց դատախազը: 

 

  • Կիսվել: