երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանը Գևորգ Ալթունյանի մասով որոշում է կայացրել

Դատարանը Գևորգ Ալթունյանի մասով որոշում է կայացրել

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ Ալթունյանը մեղադրվում է 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել  նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

  • Կիսվել: