կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Դանիել Իոաննիսյանը տուգանվել է (լուսանկար)

Դանիել Իոաննիսյանը տուգանվել է (լուսանկար)

Իրազեկ քաղաքացների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տուգանվել է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եթե ես այլոց նկատմամբ պահանջատեր եմ, եթե ես պահանջում եմ, որ ոստիկանությունը պետք է առավել խիստ հետևի հակահամաճարակային կանոններին, ապա ես ինքս պետք է գործեմ անբիծ։ Այո, հազար ու մի հիմք ունեի արդարանալու համար, բայց շահարկումներից խուսափելու նպատակով խնդրեցի, որ ինձ տուգանեն։

Հ.Գ. Նշեմ, որ ես մոռացել էի դիմակս հագնեմ և այդպես աշխատասենյակիցս հասա ավտոմեքենայիս։ Դա նկատեց մի քաղաքացի, ով տեղում չասեց (եթե ասեր, կնկատեի ու կհագնեի դիմակը) բայց հետո գրեց դա ՖԲ-ում։ Ես որոշեցի շահարկման տեղ չթողնել ու գնալ, տագանվել»։ 

  • Կիսվել: