շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դադարեցրեք մարդկանց զանգել ու պարտադրել, որ մաքրեն մեկնաբանությունները, թազա ՀՀԿ են դառել գլխներիս․ պատգամավոր

Դադարեցրեք մարդկանց զանգել ու պարտադրել, որ մաքրեն մեկնաբանությունները, թազա ՀՀԿ են դառել գլխներիս․ պատգամավոր

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Սիսիանում տեղի ունեցած միջադեպին առնչվող իր նախորդ գրառման հետ :

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Ուրեմն դադարեցրեք մարդկանց զանգել ու պարտադրել, որ մաքրեն մեկնաբանությունները։
Լսու՞մ եք։
Թազա հհկ են դառել
գլխներիս։
Կասեմ կվերծանեն բոլոր հեռախոսազրույցները...
Սիրելի քաղաքացիներ, չվախենաք ոչ մի լպրծուն զանգից»։

Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սիսիանում ոստիկանությունը բռնություն էր կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Ավելի ուշ հաղորդվեց, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն։

  • Կիսվել: