երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դա ձեր երեւակայությունն է, որ խեղդում էր. ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու կադրերի մասին

Դա ձեր երեւակայությունն է, որ խեղդում էր. ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու կադրերի մասին

Դա ձեր երեւակայությունն է, որ խեղդում էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանի կողմից անչափահաս տղային խեղդելու կադրերի մասին։

«Չէր խեղդում։ Ծառայողական քննություն կլինի, կպարզեն։ Դա ձեր երեւակայությունն է, որ խեղդում էր»,- արձագանքեց Արամ Հովհաննիսյանը։

Հարցին՝ այժմ կա՞ն ոստիկաններ, որոնց լիազորությունները կասեցվել են, Արամ Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին ոչ, ինչի՞ համար միանգամից կասեցնեն, մի հատ ծառայողական քննություն կլինի կպարզենք՝ մեղավո՞ր են ոստիկանները, թե՞ ոչ»։

  • Կիսվել: