ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ցուցարարները Անդրանիկ Քոչարյանի տան մոտ  վանկարկեցին «ամոթ»

Ցուցարարները Անդրանիկ Քոչարյանի տան մոտ վանկարկեցին «ամոթ»

Երեւանում իրազեկման ակցիա իրականացնող երիտասարդները երթով հասան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տան մոտ եւ այնտեղ կարճ ակցիա իրականացրեցին:

«Մեր նպատակը որեւիցե շենք մտնելը չէ, որ մեր վրա կրակեք, կամ չկրակեք: Նրանք մեզ ամենակարեւոր կրակելու տեղից են զրկել,մենք գիտենք՝ մեր զենքերը որտեղ պետք է ուղղենք: Դուք մեզ դրանից եք զրկել, մենք ասում ենք՝ հետ կանգնեք այս ցեղասպան գործից, մենք գիտենք մեր զենքերը ուր ենք ուղղելու, հանուն Արցախի»,- ասաց ցուցարաներից մեկը:

Այնուհետեւ նրանք վանկարկեցին «Արցախ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ընթացքում ասել էր, որ եթե անհրաժեշտություն լինի կրակելու են ցուցարարների վրա։

  • Կիսվել: